Նորիլսկի Ալիկել օդանավակայանի կայանատեղիում ուժեղ քամին քշել է 40 տոննայանոց ուղեւորատար Boeing-737-ը: Օդանավակայանի աշխատակիցները հասցրել են նկարահանել արտակարգ պատահարը: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Օդանավակայանը փակվել է ոչ թռիչքային եղանակի պատճառով, հայտնում է Lifenews-ը:
Հիշեցնենք, որ Տայմիրյան ինքնավար մարզում վերջին հինգ տարվա ընթացքում քամու ուժեղագույն պոռթկումներ են արձանագրվում: Օդերեւութաբանների գնահատականներով, քաղաքի որոշ շրջաններում դրանք հասնում են վայրկյանում 30 մետրի: Բոֆորտի 12 միավորանոց սանդղակով նման տարերքը 11 միավոր է գնահատվում եւ «դաժան փոթորիկ» անունն է կրում:














