«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներն այսօր՝ մարտի 23-ին, Երեւանում «Ոչ բռնապետտությանը» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսոներով բողոքի ակցիա անցկացրին: Նախաձեռնության 13 կանայք շղթաներով եւ բանտարկյալի հագուստով ոստիկանության քաղաքային վարչության շենքի մոտից Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպքի Կառավարության շենք: NEWS.am-ի հետ զրույցում «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներից Իրինա Հարությունյանը նշեց, որ ակցիայի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին տեղեկացնելը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
«Ուզում ենք այս ակցիայով ցույց տալ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, որոնք սուտ մատնությամբ են կալանավորվել, նրանցից մեկն էլ Գեւորգ Սաֆարյանն է»,-ասաց նա:
Նշենք, որ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության «Ոչ բռնապետությանը» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում: 13 կանայք Հանրապետության հրապարակից հեռացան մեքենաներով՝ ոստիկանների ուղեկցությամբ:











