Փետրվարի 10-ին, կեսգիշերին անհայտ անձինք պոկել են Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող դեղատներից մեկի պատուհանի ճաղավանդակը, մտել ներս եւ գողացել դեղորայք, բուժսարքավորումներ եւ 3 համակարգիչ՝ պատճառելով 11 միլիոն դրամի վնաս:
Քննության ընթացքում ուսումնասիրվել են դեղատան տեսագրող սարքերը, որտեղ երեւում են գողության մեջ կասկածվող անձինք:
Ճանաչողները կարող են դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին:











