ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, Արգենտինա կատարած այցի ժամանակ տանգո են պարել: ABC News-ի փոխանցմամբ, պարի նրանց զուգընկերները եղել են պրոֆեսիոնալ պարողներ:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրի կազմակերպած ընդունելության ժամանակ հյուրերին որոշել են զբաղեցնել լատինամերիկյան պարերով: Սկզբում սեղանների շուրջ, որտեղ նստած են եղել երկու երկրների ղեկավարները, սկսել են պարել պրոֆեսիոնալ պարողները, իսկ հետո նրանք պարի են հրավիրել ԱՄՆ նախագահին եւ առաջին տիկնոջը:
Օբաման փորձել է հրաժարվել, սակայն հետո ընդունել է հրավերը: Նրա կինը նույնպես ձեռքից բաց չի թողել պրոֆեսիոնալ պարողի հետ տանգո պարելու հնարավորությունը:











