Թուրքիայի Բուրսա նահանգի մայրուղիներից մեկում հայտնված ձին սկսել է մրցել ավտոմեքենաների հետ։
Մեքենաների վարորդները տեսնելով իրենց հետ մրցող ձիուն՝ սկսել են ձիու համար անվտանգ հեռավորություն պահպանել եւ նկարահանել այդ տեսարանը։
Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում ձին եւ որտեղից է հայտնվել մայրուղում։ Սակայն տեսագրության մեջ երեւում է, որ ձին հաճույքով է մրցում ավտոմեքենաների հետ։











