Երեւանի Կոնդ թաղամասի մի քանի տասնյակ նախկին բնակիչներ իրենց բնակարաններ հատկացնելու պահանջով, այսօր՝ մարտի 24-ին, կրկին հավաքվել են Կառավարության դիմաց:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կոնդեցիները փորձել են մուտք գործել Կառավարության շենք՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու նպատակով: Ոստիկանները սակայն Կոնդի նախկին բնակիչների գործողությունները կանխել են:

Կառավարություն մուտք գործելու փորձից հետո վրդովված բնակիչները փակել են Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանները, սակայն, բնակիչներին հեռացրել են փողոցից:

Նշենք, որ կոնդեցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց այս պահին շարունակվում է:

Հիշեցնենք, տարիներ առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել այդ տարածքը եւ նրանց  դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում: