Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջըքը շրջանում ատրճանակի կրակոցից վիրավորված շանը բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն աղբատար մեքենան են գցել։

Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Օսմանջըքի շրջանում դպրոցներից մեկի հարեւանությամբ վիրավոր շանը տեսած քաղաքացիներից մեկը ոստիկանություն է զանգել, սակայն  մինչ այդ սանմաքրման ծառայության աշխատակիցները վիրավոր շանը նետել են աղբատար մեքենայի մեջ եւ միացրել աղբը սեղմող սարքը։

Այս սարսափելի տեսարանը հեռախոսով նկարահանել է մի քաղաքացի եւ տեղադրել համացանցում, ինչը մեծ արձագանք է գտել։