2014թ. հոկտեմբերի 31-ին Երեւանում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Երեւանի 35-ամյա բնակիչ Վազգեն Սեկոյանը չորս ամսի անց հայտնաբերվել է Գերմանիայում եւ մարտի 12-ին հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմիններին, նա կալանավորված է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության՝ Վազգեն Սեկոյանը ավազակային հարձակումը կատարել էր ընկերոջ՝ Երեւանի 35-ամյա բնակիչ Նաիրի Մարությանի հետ, որը 2015թ. նոյեմբերի 18-ին հայտնաբերվել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում եւ կալանավորվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել, մեղադրանքն ապացուցվել էր, Մարությանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
Ընկերները տուժողին պատճառել էին 3 մլն 720 հազար ՀՀ դրամի չափով վնաս:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











