Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի քրեական հետախույզները մարտի 12-ին թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ օգտատգործելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Վահե Տոնոյանին եւ 49-ամյա Աղաս Գորգինյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Խուզարկությամբ Տոնոյանի մոտից հայտնաբերվել է ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող փաթեթավորված զանգված եւ քացախանման հեղուկով ներարկիչ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











