Ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները այս պահին ստուգումներ են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում: Այս տեղեկանութունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:
«Մենք այս պահին օդանավում ենք, ուսումնասիրություներ ենք կատարում, դեռ ոչինչ չենք հայտնաբերել»,- ասաց Մուշեղ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ի կեսօրին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել օդանավակայանում ռումբի առկայության մասին: Ենթադրվում է, որ խոսքը 20:35-ի սահմաններում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան ժամանած օդանավի մասին է:
Մինչեւ այս պահը համապատասխան մասնագետները խուզարկում են տարածքը եւ ոչինչ չեն հայտնաբերել:
Նախատեսվում է, որ օդանավը կվերադառնա Մոսկվա:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











