Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից  մարտի 24-ին, ժամը 20:35-ին «Զվարթնոց» ժամանած Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

Մուշեղ Ղազարյանի խոսքով՝ Մոսկվա մեկնող ուղեւորներն արդեն զբաղեցնում են իրենց տեղերն օդանավում, որը րոպեներ անց թռիչք կկատարի:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ի կեսօրին ԱԻՆ-ում կեղծ ահազանգ էր ստացվել օդանավակայանում ռումբի առկայության մասին: Ենթադրվում էր, որ խոսքը 20:35-ի սահմաններում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան ժամանող օդանավի մասին է: Ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները մինչեւ այս պահը ստուգումներ էին իրականացնում օդանավում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am