Գյումրիում այսօր՝ մարտի 25-ի առավոտյան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին դանակահարելու դեպքով հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել 112- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Նշենք, որ բժշկը վիրահատվել է, վիճակը համեմատաբար լավ է, նա արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար:











