Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու եւ կրելու, ինչպես եւ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Երեւանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հարություն Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, եւ ուղեւոր` 1990 թ. ծնված Մխիթար Գեւորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով: Խուզարկությամբ Հ. Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի, անհայտ տիպի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տ/չ 7 փամփուշտով, իսկ Մ. Գեւորգյանի մոտից՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված 0.19 գ կշռով «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, բժշկական կաթոցիչ՝ «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող նստվածքով, ակնհայտ կեղծ հատկանիշներով՝ կրկնվող սերիա-համարներով, 20.000 եւ 10.000 դրամ անվանական արժեքով 2-ական թղթադրամ: Հ. Թորոսյանը եւ Մ. Գեւորգյանը ձերբակալված են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Ի՞նչ պայմաններում է մահшցել Արսեն Գևորգյանը․ ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում

Պաշտոնից հեռացած ԱԽ քարտուղարի սկանդալային մտքերը Փաշինյանի քաղաքականության մասին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ. ո՞վ է Եղեգնաձորի նորընտիր համայնքապետը

Փաշինյան-Էրդողան հանդիպում Անթալիայում. մասնակցում է նաև Թուրքիայի հետախուզության պետըI ԼՈՒՐԵՐI18:00

Ի՞նչ իրավունքով է հսկիչը անչափահաս երեխայիս ավտոբուսից իջեցրել. 13-ամյա աղջկա մայրը՝ միջադեպի մասին

Թոշակները չեն բարձրանա. կառավարությունը չի կատարի խոստումը I ԼՈՒՐԵՐ I 16:00

Մեղավոր են նրանք, ովքեր Արսեն Գեւորգյանին ստիպել են քեշով ընտրակաշառք տալ. ՔՊ–ական

Մենք հատուկ ուզում ենք, որ ԶԼՄ-ներն անկախ լինեն, փող տվողի քմահաճույքով նյութ չգրեն. ֆինանսների նախարար

Փաշինյանը ետեւում, Էրդողանն ու Ալիեւը կողք կողքի. լիդերների լուսանկարման արարողությունը

«Հանրապետությունը» պրոիշխանական է, բայց Դավիթ Հարությունյանն ընդդիմադիր է.Եղեգնաձորի ավագանու անդամ

ԵՄ դեսպանը խոստացավ լուրջ արձագանք տալ մեր մտահոգություններին. պատգամավոր

ՔՊ-ն պարտվեց՝ Եղեգնաձորում համայնքապետ չի ունենա I ԼՈՒՐԵՐ I 12:30