Բերդ քաղաքի 23-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանը բերման է ենթարկվել կտրող-ծակող գործիքով երկու երիտասարդների դանակահարելու եւ նրանցից մեկին սպանելու կասկածանքով:
Մարտի 18-ին ժամը 23:45-ին Բերդի բժշկական կենտրոնից ահազանգ է սացվել, որ մեկը ագոնալ վիճակ, մյուսը՝ կլինիկական մահ ախտորոշմամաբ հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ: Եկուսն էլ հիվանդանոցում էին հայտնվել սուր կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքների հետեւանքով:
Երիտասարդներից մեկի՝ 28-ամյա Գագիկ Ճաղարյանի, կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքները ճակատագրական էին: Նա մահացել էր դեռ հիվանդանոցի ճանապարհին:
Քրեական հետախույզներին հաջողվել է պարզել, որ վիճաբանույթւոն է եղել, որն էլ ողբերգությմաբ է ավարտվել: Դեպքը տեղի էր ունեցել Տավուշի ջրամբարի մոտ գտնվող նախկին ավտոպահեստամասերի խանութի տարածքում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գրիգոր Մաթեւոսյանը կալանավորված է:











