Մարտի 14-ին երեւանցիներ 29-ամյա Հրաչյա Սարգսյանը, Արշավիր Վարդանյանը եւ 34-ամյա Գուգեն Կլիլիկյանը որոշել էին վերջինիս տաքսիով Արմավիր քաղաք մեկնել: կեսօրին մոտ դուրս էին եկել Երեւանից, տեղ էին հասել, մի քիչ պտտվել, սկայն գործեն ավարտել այդպես էլ չեն հասցրել:

Արմավիրի բաժնի ոստիկաններն արդեն գիտեին նրանց գալու մասին եւ սպասում էին, քանի որ արդեն գիտեին, որ նրանց մոտ հնարավոր է, թմրանյութ կա:

Ոստիկանները որոշ ժամանակ հետեւել են մեքենային, հետո կանգնեցրել այն: Այդ պահին մեքենայում գտնվողներից մեկը փորձել է կուլ տալ իր մոտ եղած դեղահաբերը, բայց չի հասցրել:

Հրաչյա Ս.-ի մոտ հայտնաբերվել է «սուբուտեքս» գրառմամբ 5 դեղահաբ, ածխանման հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ եւ «Սուբուտեքսի» եւս երկու դեղահաբ, որը կասկածյալներից մեկը բերման ենթարկվելիս գցել էր մեքենայի սրահում:

«Մեքենա կանգնեց, ոստիկանության աշխատակիցները վազեցին դեպի մեզ: Դեղահաբերը փորձեցի կուլ տալ, էն էլ բռնեցին»,-ասել է Հրաչյա Ս.-ն ոստիկանությունում:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: