Թուրքիայի Անթալիա քաղաքում 21-ամյա Գիզեմ Ջ.-ն ընկերոջ՝ 24-ամյա Ռամազանի հետ վիճաբանելուց հետո մեքենան վարել է նրա վրա, սակայն մխրճվել մի գեղեցկության սրահի մեջ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Գիզեմ Ջն.-ն ընկերուհու հետ մի մեքենա է վարձակալել ու գնացել ընկերոջ աշխատանքի վայր, որտեղ վիճաբանության մեջ մտել է ընկերոջ հետ։

Վիճաբանությունից նեղված աղջիկը նստել է մեքենան եւ այն վարելու ընկերոջ վրա՝ հարվածելով նրան եւ մտել այդ հատվածում գտնվող մի գեղեցկության սրահ։

Այնուհետ աղջիկը վթարված մեքենայից իջել, մոտեցել է գետնին ընկած ընկերոջն ու ասել. «Գիտեիր չե՞մ անի»։

Գեղեցկության սրահ մխրճվելու հետեւանքով վնասվածքներ են ստացել ներսում գտնվող հաճախորդները, որոնց շտապ տեղափոխել են հիվանդանոց։