Գերմանական պետական NDR հեռուստաալիքով Extra 3-satire հաղորդաշարի ժամանակ Թուրքիայի նախագահին նվիրված տեսահոլովակը կատաղեցրել է թուրքական իշխանություններին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական ODATV-ն՝ վկայակոչելով գերմանական Der Spiegel-ին, մարտի 17-ին գերմանական NDR-ով եթեր է գնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցոփ ու շվայտ կյանքի ու Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումների մասին հեգնական տեսահոլովակ։

Նշվում է, որ այս տեսահոլովակի պատճառով Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան թուրքական կողմի անհանգստություն են փոխանցել ու բողոքի նոտա հանձնել։