Երեւանի Ավան թաղամասի Նարեկ թաղամասի շենքերից մեկի բակից ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա Գեղամ Հ.-ին՝ իր «Օպել» մակնիշի մեքենայով: Նա Վանաձորից է եւ Երեւանում տաքսի ծառայություն է մատուցում:

Ոստիկանությունում մեքենայից հայտնաբերվել է երկու գլանանոթ, որոնք, նրա հայտարարությամբ, գողացված էին:

Ոստիկաններին հաջողվել է գտնել գողություններից տուժածներից մեկին, որը հաղորդում է տվել կատարվածի մասին:

«Գիշերը ժամը 3-ին եկա տուն, մեքենան կանգնացրի բակում, բարձրացա տուն: ժամը 5-ի կողմերը Ավանի ոստիկանությունից զանգեցին եւ ասացին, որ ձեր մեքենայից գողություն է կատարվել, եկեք բաժին: Ես եկա ոստիկանության բաժին, գազի բալոնը հետ տվեցին: Նույնիսկ ես էլ չհասկացա, թե ինչ կատարվեց եւ այդքան շուտ ոնց կարողացան գողերին բռնել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Գեղամ Հ.-ն 12 նմանատիպ գողություն է կատարել: