Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ մարտի 29-ին, վաղ առավոտյան թունավորման ախտանիշներով Երեւանի «Արմենիա» ԲԿ տեղափոխված 4 քաղաքացիներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ նշելով, որ այժմ հիվանդանոցում է 77-ամյա Պայծառ Շ.-ն, որի վիճակն արդեն բավարար է եւ հնարավոր է, որ այսօր նույնպես դուրս գրվի:
«Եղվարդում մի ամբողջ ընտանիք՝ 10 հոգի, շմոլ գազից է թունավորվել, մեզ մոտ 4 հոգին են տեղափոխվել, որոնց վիճակը ծանր է եղել, իսկ մնացած 6 հոգին Եղվարդի հիվանդանոցում են, իրենք լավ են: Քիչ առաջ հիվանդանոցից դուրս են գրվել երկու երիտասարդներն ու տարեց տղամարդը»,-ասաց Միքայել Գաբրիելյանը՝ նշելով, որ նույն ընտանիքի անդամները որոշ ժամանակ առաջ նույնպես թունավորված են եղել շմոլ գազից, սակայն այդ ժամանակ բժշկի չեն դիմել:











