Երեւանցիներ 22-ամյա Հարություն Գ.-ն, 23-ամյա Վարդգես Բ.-ն եւ 21-ամայ Հակոբ Գ.-ն մարտի 21-ի լուսաբացը դիմավորել են ոստիկանության Նոր Նորքի բաժնում:

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում BMW մակնիշի մեքենայում կան երիտասարդներ, որոնք ունեն թմրանյութ եւ ուզում են օգտագործել: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Փաթեթներից մեկը բերման ենթարկելիս մեքենայի մեջ էր գցել Հարություն Գ.-ն: վարդգես Բ- ոստիկաններին հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է, որը 5 հազար դրամով գնել է իր ծանոթ ոմն Գարիկից:

Բացի այդ, նույն կասկածանքով Նոր նորքի 3-րդ զանգվածից բերման են ենթարկվել 25-ամյա Սմբատ Ա.-ն եւ 30-ամյա Էդգար Մ.-ն: Նրանց մոտից եւս  հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ: Նրանք եւս այն ձեռք էին բերել ոմն Գարիկից, բայց արդեն 15 հազար դրամով:

Պարզվել է, որ Գարիկը Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, նախկինում 6 անգամ դատապարտված Գարեգին Հ.-ն է, որին եւս բերման  են ենթարկել ոստիկանություն:

Գարեգին Հ.-ն կալանավորվել է: