«Ալմազ-Անտեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհրդանշական «Երկնքի բանալի» է հանձնել: Այն «Նեբո Մ» ռադիոտեղորոշիչ կայանից հրթիռների արձակման բանալու պատճենն է, որն օգտագործվում է նաեւ C-300 համակարգերի պարագայում:

LifeNews-ի հաղորդմամբ, Պուտինը նվերն ըստ արժանվույն է գնահատել: «Խաղաղ երկնքի բանալին միայն Աստված ունի: Իսկ սա պետք կգա»,- ասել է նա:

Ըստ «Վեստի»-ի, Վլադիմիր Պուտինը նաեւ ծանոթացել է C-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրության գործընթացին:

Ռուսաստանի նախագահին ցուցադրել են նաեւ առանց արձագանքի տեսախցիկների հնարավորությունները, որոնք օգտագործվում են լիարժեք ձայնամեկուսացման եւ էկրանավորված խցիկի պայմաններում ալեհավաքների համակարգերի պարամետրերը կարգավորելու ժամանակ: