Ոստիկանությունը շարունակում է որոնել 50-ամյա Գագիկ Ասատրյանին եւ 46-ամյա Արսեն Մարգարյանին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, 50-ամյա Գագիկ Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2015թ. հոկտեմբերի 24-ին. նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ մարդ առեւանգելու մեջ:

Արսեն Մարգարյանը հետախուզվում է 2015թ. օգոստոսի 21-ից. նա մեղադրվում է խուլիգանությամբ եւ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին:

Մարգարյանի եւ Ասատրյանի գտնվելու վայրերի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել (011) 63-28-64 կամ (055) 67-47-50 հեռախոսահամարներով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: