Կառավարության  մոտ, այսօր՝ մարտի 31-ին, Կոնդ թաղամասի խաբված բնակիչների բողոքի ակցիան ավարտվել է։ Նրանց այդպես էլ չի ընդունել վարչապետը։ Միայն հանդիպել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը եւ տեղեկացրել, որ դեռ  իրենց խնդրին լուծում չկա։

Անհաջողության է մատնվել  նաեւ Տիգրան Մեծ ճանապարահը փակելու փորձերը։ Նրանք հեռացել են՝ սպառնալով հաջորդ հինգշաբթի կրկնել ակցիան։ Բնակիչներից Անահիտը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ  կառավարության հաջորդ նիստին գալու են եւ նույն ծայրահեղ քայլերին դիմելու այնքան ժամանակ, մինչեւ որ վարչապետն ընդունի իրենց։

Հիշեցնենք,  որ տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել այդ տարածքը եւ նրանց  դուրս հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սկաայն մինչեւ այժմ չի կատարել պայմանագրային պարտավորությունը։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում են պահանջում: