Վայոց ձորի դպրոցներից մեկի տնօրենի աշխատասենյակից մարտի 19-ին գողություն էր կատարել 17-ամյա Կարենը, որը մեկ ամիս առաջ էլ ավտոմեքենա էր փախցրել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին մի քաղաքացի էր ահազանգել, որ մեկ ժամով մտել էր տուն, դուրս եկել եւ մեքենան չկար: Ոստիկանները պարզել էին, որ մեքենան փախցրել էր 17-ամյա Կարենը: Նա ներկայացել էր ոստիկանություն ծնողների հետ, խոստացել, որ այլեւս նման բան չի անի եւ ազատ էր արձակվել:

Անչափահաս տղան, սակայն, խոստումը չէր կատարել. մեկ ամիս անց էլ դպրոցներից մեկի տնօրենի աշխատասենյակից նա գողություն էր կատարել:

Ոստիկանության բաժին ներկայացած Կարենը կրկին խոստացել է, որ այլեւս նման բան չի անի: