Ռուսաստանցի զինվորականները Պալմիրայում գրոհայինների դեմ Մի-28Ն «Նոչնոյ օխոտնիկ» տեսակի հարվածային ուղղաթիռներ են օգտագործել։ Դա երեւում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակած տեսանյութից։
Նախկինում Սիրիայի տարածքում հարվածներ հասնելու համար ուղղաթիռներ օգտագործելու մասին տեղեկություններ չէին հաղորդվել։ Փորձագետների կարծիքով դրանք օգտագործվել են միայն Հմեյմիմ ավիաբազայի պահպանության համար։ ՌԴ ՊՆ-ն նաեւ չէր հայտնել, որ Մի-28Ն ուղղաթիռներ է ուղարկել Սիրիա։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է հակատանկային կառավարման հրթիռների միջոցով ոչնչացվում ահաբեկիչների զրահամեքենան, իսկ դրանից հետո՝ շենքերից մեկում էլ հենց գրոհայիններին։











