Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգում քուրդ զինյալները պայթեցրել են ռումբով բեռնված մեքենա, որի հետեւանքով սպանվել է 6 եւ վիրավորվել՝ 6 ոստիկան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մարտի 31-ի երեկոյան Դիարբեքիրի Բաղլարի շրջանում հերթափոխից վերադարձող ոստիկանական ավտոբուսը պայթեցվել է ռումբով բեռնված մեքենայի մոտով անցնելու ժամանակ։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով սպանվել է 6 եւ վիրավորվել՝6 ոստիկան։











