Մանկական ուղեղային կաթվածով ծնված 10-ամյա Գրետա Սողոմոնյանը վիրահատությունից հետո Երեւանի վերականգնողական կենտրոններում բուժօգնություն ստանալու կարիք ունի, սակայն նրա ընտանիքը դրա հնարավորությունը չունի:

NEWS.am-ի հետ զրույցում աղջկա մայրը՝ Զարուհի Սողոմոնյանը նշեց, որ Գրետային 2011թ. Արաբկիր բժշկական կենտրոնում վիրահատել են, ինչի արդյունքում Գրետան կարողանում է նստել, սակայն մինչ օրս չի կարողանում կանգնել եւ քայլել: 

«Վիրահատությունից հետո հույս էին տվել, որ կքայլի երեխաս, բայց պետք է վերականգնողական կենտրոններ հաճախի, թերապիաներ անցնի, բայց գումար չունեմ տանելու: Երեք ամիս Արտաշատում անվճար բուժվեց, հետո ասեցին՝ կզանգենք, էլ չզանգեցին»,-ասաց Գրետայի մայրը:

Զարուհի Սողոմոնյանը, որը բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքում, նշեց, որ գրկած շաբաթական երկու անգամ ավտոբուսով Արարատից բերում է Երեւան՝ հատուկ դպրոց կրթության:

«Տրանսպորտ էլ չունեմ, Գրետային գրկած երեք ավտոբուս եմ փոխում, որ դպրոց հասցնեմ: Ասել են՝ տանեմ Նորագյուղ, բայց դրա հնարավորությունն էլ չունեմ»,-ասաց նա:

Զարուհին այս տարի ֆինանսական աջակցության դիմել է Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, վերջինս սակայն դեռեւս չի արձագանքել: 

Գրետայի մայրը դիմում է բարի մարդկանց աջակցությանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍբանկում Գրետայի մայրիկի՝ Զարուհի Սողոմոնյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

11500093997139 ՀՀ դրամ

11500276237162 ԱՄՆ դոլար

11500584774047 ԵՎՐՈ

11500189662696 ՌԴ ռուբլի

SWIFT :ARMNAM22

Զարուհի Սողոմոնյանի հեռախոսահամարն է՝ +37498 50 13 47: