Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը  խոշոր գույքատերերին ազատել է գույքահարկ վճարելուց ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում իրեն ձայն տալու դիմաց: Այս մասին ապրիլի 1-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Уважаемые семьи отбывающих обязательную военную службу,
ACBA-CREDIT AGRICOLE BANK понизил ставки уже действующих или выдаваемых потребительских кредитов. Спасибо тебе, защитник Родины… Все будет хорошо!

«Ովքեր թանկարժեք գույք, մեքենա ունեն, իրենց ասում է՝ դուք գույքահարկ մի վճարեք, հետո ընտրություններում ինձ կօգնեք: Նման երեւույթի մասին լուրեր կան»,-ասել է Փաշինյանը:

Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը հայտնել է, որ այս լուրի իսկությունը ճշտելու ուղղությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում:

«Մենք արդեն զբաղվում ենք այդ լուրերի իսկությունը ճշտելու հարցով»,-ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ին:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին: Իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Միսակյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը: