Լեռնային Ղարաբաղում զոհվածների ծոնղների ու հարազատների վիշտն անսփոփ է ու անծայրածիր, իսկ զոհվածներն իրենք նահատակներ ու հերոսներ են: Այս մասին ՀՀ Աժ-ում ապրիլի 4-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել մեր հերոսների ծնողներին ու հարազատներին: Նրանց պետք է մեր օգնությունը: Զոհվածները մեր հերոսներն են: Նրանք պաշտպանել են մեր անկախությունը: Եվ բոլոր զոհվածները միացել են անցած տարիների սրբերին ու նահատակներին:
Թող նրանք այս անհուն վշտի մեջ հպարտությամբ լի լինեն: Քանի որ յուրաքանչյուր սուրբ նահատակ ժողովրդի հպարտությունն է: Այդ հպարտությունը մեզնից յուրաքանչյուրի սրտում է: Առաջին հերթին ծնողների: Քանի որ նրանք ազգային հերոսների ծնողներ են: Մենք նրանց կողքին ենք»,- ասել է Մանուկյանը:











