Հունվարի 15-ին Տիգրան Մեծի փողոցի մի խանութից հաճախորդի պայուսակից գողացել էին դրամապանակը:

Ոստիկանությունը հրապարակել է տեսագրությունը: Ներկայացվող անձի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու բաժին, կամ զանգահարել 010-450202,  010-570088, կամ 098550999 հեռախոսահամարներով:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: