ԼՂՀ ՊԲ-ն որսացել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհու եռախոսազրույցը, որտեղ վերջինս խոսում է ադրբեջանական կողմի կորուստների մասին:

Մասնավորապես, կինը նշում է 2000-ից ավելի մարդկային կորստի մասին, հավելելով, որ պետք չի հավատալ հեռուստատեսությամբ հաղորդվող տեղեկատվությանը:

«Հեռուստացույցին մի հավատացեք: Այստեղ դիակներին փայտերի պես լցնում են մեքենաները, երեք զոհերից մեկի մասին անգամ չեն ասում, հազար զոհից միայն մեկի մասին են ասում: Շրջանային բոլոր հիվանդանոցները լիքն են՝ Եվլախ, Գյանջա, Նավթալան, Գերանբոյ, Թարթառ, Բարդա, գյուղական հիվանդանոցներն էլ են լիքը: Երդվում եմ, մի հավատացեք հեռուստացույցին, 2 հազար զինվորի մեկ գիշերում խփեցին, բայց այդ մասին չեն ասում: Թալիշը վերցրին, թակարդում բոլորին խփեցին: Ծանր վիրավորներին ուղղաթիռով տարան: Զինվորը սովից մեռնում է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, հեռուստացույցով անգամ մեկ գումարտակի կորստի մասին չեն ասում»,- նշել է նա: