Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց ոսկյա շղթա եւ խաչ հափշտակած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, վստահությունը չարաշահելու եղանակով` վերադարձնելու պայմանով, վերցրել է քաղաքացու պարանոցի ոսկյա շղթան եւ խաչը, սակայն վերադարձնելու խոստումը չի կատարել եւ հափշտակել է՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երեւում է այն տղամարդը, ով, ըստ տուժողի, վերցրել է ոսկյա զարդերը։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութի մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում երեւացող անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











