Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում այսօր` ապրիլի 6-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված շարքային 20-ամյա Արամ Աբրահամյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստին ներկա էին ԶՈւ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, Արամի ծառայակից ընկերները:
NEWS.am-ի հետ զրույցում Արտիմետի գյուղապետի տեղակալ Մանվել Սահակյանը նշեց, որ արտիմետցիների համար մեծ պատիվ է Արամի նման համագյուղացի ունենալը, եւ այսօր ամբողջ գյուղն հպարտությամբ իրենց հերոսին ճանապարհում է դեպի հավերժություն:
«Մենք հպարտ ենք, որ Արամի նման համագյուղացի ունենք, մենք միշտ էլ հպարտացել ենք նրանով եւ դպրոցում էր լավ սովորում, եւ լավ էր ծառայում: Նա զենքը ձեռքին հայրենիքի համար մինչեւ վերջ կռվեց եւ կյանքը զոհաբերեց հանուն մեր հայրենիքի, նրան ամբողջ ազգը միշտ կհիշի որպես հերոսի, նրան երբեք չենք մոռանա»-ասաց գյուղապետի տեղակալը:
Նշենք, որ Արամ Աբրահամյանը զոհվել է հակառակորդի հետ կատաղի մարտում` հարենիքը պաշտպանելիս: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան եւ 2014թ. մարտին զորակոչվել բանակ:












