ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը: ՌԴ վարչապետը նաեւ ջրել է ծառը, որը 2008-ին հայաստան կատարած այցելության ժամանակ տնկել էր  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք , որ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել: Նա զրույց կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ , որից հետո կկայանա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը ու մի շարք ոլորտներում երկկողմանի համագործակցության մասին փստաաթղթերի ստորագրման արարողությունը: Աբրահամյանը ու Մեդվեդեւը հանդես կգան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Ծրագրված է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ապրիլի 8-ին ՌԴ վարչապետը Բաքու կմեկնի: