Ստեփանակերտում կայացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ասուլիսը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ագրեսիան սկսվել է ապրիլի 2-ի գիշերը: Ադրբեջանի զինված ուժերը այդ ընթացքում կիրառել են ծանր սպառազինություն, այդ թվում «Գրադ» կայանքներ, «ՏՈՍ-1» (Սոլնցեպյոկ), «Սմերչ»:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում երեխա: Թալիշ գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողները սպանել են երեք խաղաղ բնակչի:

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից կողմերը դադարեցրել են կրակը՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանական կողմը, սակայն, որոշ ուղղություններով խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Ասուլիսից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք Ստեփանակերտ են ժամանել Բաքվից: