Ոստիկանության Էրեբունի բաժնի ոստիկանները մարտի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ից խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 56-ամյա Անահիտ Չ.-ին:
Պարզվել է, որ մարտի 17-ին, ժամը 16-ի սահմաններում նա նստելով տաքսի, վարորդին խնդրել է իրեն հասցնել հիվանդանոց: Տեղ հասնելուն պես վարորդին գումար է խնդրել մի քանի րոպեից վերադարձնելու պայմանով: Գումարը ստանալով, Անահիտ Չ.-ն անհետացել է:
Պարզվել է, որ նա նույն եղանակով փող է վերցրել տաքսու եւս երկու վարորդից, եւ չարաշահելով նրանց վստահությունը հափշտակել գումարները: Կասկածներ կան, որ Անահիտ Չ.-ի գործողություններից կարող են լինել այլ տուժածներ եւս:
Մանրամասները՝ տեսանյութում:











