Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա Դավիթ Կարապետյանը:
Փետրվարի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բարձր լարման տրանսֆորմատորը՝ պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Պտղունք գյուղի բնակիչ Դավիթ Կարապետյանը, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանական ցուցմունք տվել:
Դավիթ Կարապետյանը կալանավորված է: Քննությւոնը շարունակվում է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում։











