ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է երիտասարդների բողոքի ակցիան՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»: Նրանք իրենց բողոքն են արտահայտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ:

Քիչ առաջ ԱԳՆ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առանց արձագանքելու մտան շենք:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասուլիսը: