Ստամբուլի մետրոբուսի կանգառներից մեկում ձայնային ռումբի պայթյունի հետեւանքով 3 քաղաքացի է թեթեւ վիրավորվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մեջիդեքյոյ թաղամասի մետրոբուսի կանգառում անհայտ անձի կողմից թողնված ձայնային ռումբի պայթյունը խուճապ է առաջացրել թաղամասի բնակչության մոտ։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ ու շտապ օգնության մեքենաներ։ Պայթյունի հետեւանքով երեք քաղաքացի թեթեւ վնասվածքներ են ստացել։











