Ապրիլի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 52-ամյա Սոս Գ.-ին: Նա ապրիլի 5-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր հանցագործություն նախապատրաստելու համար, հանցավոր խմբին աջակցելու եւ կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձ առեւանգելու ու փրկագին ստանալու նպատակով ազատությունից զրկելու մեղադրանքներով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Սոս Գալեչյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:











