Կառավարության մոտ այսօր՝ ապրիլի 21-ին, հավաքվել են մի քանի տասնյակ քաղցրաշենցի խաղողագործներ, որոնք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները պահանջում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարները:
«Արդեն մեկ տարին լրանում է, մեր պարտքերը խաբում, չեն վճարում: Երբ բողոքի ակցիա էինք անում, գյուղնախարարը եկավ ասաց, որ կվճարեն նոյեմբերին: Բայց էլի խաբեցին: Մարտին էլ խոստացան, որ ապրիլին կվճարեն, բայց դեռ ոչ մի կոպեկ չեն տվել: Մենք պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, որպեսզի ստանանք մեր պարտքերը»,- ասացին գյուղացիները:
Ավելի ուշ ցուցարարների մոտ է իջել վարչապետի օգնականը եւ 6 գյուղացիների վերեւ է բարձրացրել վարչապետի հետ քննարկման:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք 185 միլիոն դրամ։
Նշենք, որ «Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։ Նրանք եւս այսօր ժամանել են կառավարության շենք:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











