Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակից Արտյոմ Ֆրանկյանը կասկածվում է ընկերների հետ Գյումրիում ավազակային հարձակում եւ Վանաձորում գողություններ անելու մեջ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, Ֆրանկյանը Դավիթ Ալոյանի եւ Մուշեղ Մուշեղյանի մարտի 14-ին Գյումրիի բենզալցակայաններից մեկի աշխատակցից զենքի գործադրմամբ գումար են հափշտակել: Ապրիլի 3-ին նույն խումբն արդեն Վանաձորում տեխնիկայի խանութից համակարգիչներ եւ պլանշետ էին գողացել, իսկ ապրիլի 10-ին էլ քաղաքի մթերային խանութներից մեկից տարբեր ապրանքներ էին:

Կատարվում է քննություն: