Մոսկվայում 35-ամյա տղամարդը ընկել է վեցերորդ հարկից, որտեղից փորձում էր իջնել իրար կապած սավանների օգնությամբ: Ընդ որում տղամարդը հրաշքով ողջ է մնացել: Տղամարդուն հոսպիտալացրել են, բայց նրա վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնում:

Ականատեսները փորձել են կանգնեցնել տղամարդուն, սակայն նա ոչ ոքի հորդորները չի լսել: Նա հենց առաջին իսկ վայրկյաններին ընկել է՝ վեցերորդ հարկի բարձրությունից: Տղամարդը ընկել է խոտերի վրա, որտեղ նրան սպասում էր ծանոթը, որից հետո դեպքի վայր շտապ օգնություն են կանչել, հայտնում է Life–ը: