Եվ իշխանությունները, եւ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացումների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Armlur.am-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
«Համոզված եմ, որ մեր բանակն ի վիճակի է դիմադրել ցանկացած ոտնձգության Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է իրենց բարբարոս կեցվածքին, դա ակնհայտ է եւ նորություն չէ մեզ համար: Մենք, միշտ պետք է պատրաստ լինենք այդ կարգի զարգացումներին»,-ասել է նա:
Հարցին, թե Հայաստանի եւ ԼՂՀ քայլերը Ձեզ գոհացնո՞ւմ են, Արկադի Ղուկասյանը պատասխանել է. «Եթե կարճ ասեմ, մենք պետք է ուժեղ եւ հզոր լինենք, այդ դեպքում մեր թշնամին այդպիսի քայլեր չի ձեռնարկի»:











