Մայրաքաղաքի տարբեր թաղամասերից բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով կալանավորվել է երեք անձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ձերբակալվածները, ապա կալանավորվածները երեւանցիներ 28-ամյա Աբրահամ Հովեյանը, 37-ամյա Սուրեն Գրիգորյանը, եւ 26-ամյա Մայիս Հայրապետյանը:

Զննությամբ նրանց մոտ հայտնաբերվել է դռան փականներ բացելու համար նախատեսված ինքնաշեն 13 հարմարանք, հարմարեցված 10 բանալի եւ գաղտնի փականով դանակ:

Կալանավորվածներն, ըստ նախնական վարկածի, կատարել են 10 գողություն եւ գողության փորձ եւ 1 կողոպուտ: Երեք գողություն եւ մեկ կողոպուտ կատարվել է Նոր Նորք եւ Ավան, մյուսները՝ Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: