Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Իսոյանը կասկածվում է համագյուղացու տնից ոսկյա իրեր գողանալու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 22-ին ոստիկանության Թալինի բաժնում Մաստարայի բնակչուհին հաղորդում էր տվել, որ իր տան պատուհանը բացել են եւ ոսկեղեն գողացել: Ժամեր անց ոստիկանները պարզել են, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Իսոյանը: Նա ոստիկաններին պատմել է, որ գողությունը կատարել է նախորդ գիշերը, իսկ ոսկյա զարդերը թաքցրել իրենց տանը կից կիսակառույց շինության ներսում հողի մեջ:
Կատարվում է քննություն:











