Renault-ի մոսկովյան գործարանում ապրիլի 27-ին սկսվել է Kaptur մոդելի արտադրությունը: Հոսքագծի գործարկման կոճակը սեղմել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: 

Նրա կարծիքով, Renault ընկերության արտադրությունը հնարավոր է հայրենական կոչել, որովհետեւ մեքենաների տեղայնացման մակարդակը շատ բարձր է, հայտնում է   «Ռոսիյսկայա գազետան»:

Renault Kaptur-ը քաղաքային կոմպակտ ամենագնաց է, որը համատեղում է հեչբեքի եւ մինիվենի հատկանիշները: Այն կառուցված է  В0 հարթակի վրա, որն օգտագործվում է    Logan, Sandero եւ Duster մոդելների արտադրության համար:

Հատուկ ռուսաստանյան շուկայի համար Kaptur-ը վերամշակվել է. ճանապարհային լուսավորությունը    34 մմ-ից հասցվել է 204 մմ-ի: Բացի այդ, ռուսաստանյան մոդելը 20 սմ-ով ավելի երկար է եւ 30 սմ-ով ավելի լայն: Փոփոխվել է նաեւ անվանումը, Եվրոպայում մեքենան Captur անունն է կրում: Ենթադրվում է, որ ամենագնացը մոտ  900 հազար ռուբլի կարժենա: