Երեւանում ապրիլի 25-ին տաքսու վարորդի են կողոպտել:

Վարորդը ոստիկանությունում պատմել է, որ Արշակունյաց պողոտայի վրա երեք տղամարդ կանգնեցրել են տաքսին, մեկին տարել է Էրեբունի, մյուս երկուսին՝ Կողբացի փողոց:

«Ասեցին՝ պահի, պահեցի, դանակը պահեցին վրես, ասեցին՝ փողերը հանի, հետո դիմեցին փախուստի»,- ոստիկանությունում պատմել է տաքսու վարորդը: 

Ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1984թ. ծնված, Երեւանի բնակիչ Մանուկ Կիրակոսյանը, որը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: