Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստ, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձեւավորված նոր իրավիճակը եւ հնարավոր զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՀ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը եւ Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը: 

Նիստին հրավիրված են եղել նաեւ գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: