Ապրիլի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնին  գողության կասկածանքով բերման է ենթարկվել 41-ամյա Շահում Հայրապետյանը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ոմն Էրիկ իրենից խաբեությամբ հափշտակել է 4 անվադող՝ անվահեծերի հետ  միասին:

Պարզվել է, որ Էրիկը հանդիսանում է Շահում Հայրապետյանը, որը մշտական բնակության վայր չունի:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը գտնվում է Երեւանի Խաչիկ Դաշտենց փողոցում, նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել:

Հրազդանի 41-ամյա բնակիչ Շահումը ոստիկանությունում ասել է, որ մեքենա է ապառիկով գնել, չի կարողացել գումարը տալ եւ անիվները վերցրել է, սակայն գումարը վերադարձնելու նպատակով. «Համարս կորցրել էի, երեւի չի կարողացել իմ հետ կապ հաստատի,  ես էլ իր համարը կորցրել էի»:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում։